Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են:
«Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում»,- հայտնում է ՀՖՖ տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով: