211652_close_icon

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են. Արսեն Թորոսյան

views-count3995 դիտում article-date 13:51 24-06-2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր