211652_close_icon
views-count1396 դիտում article-date 14:12 24-03-2021

Քրեակատարողական ծառայությունն աջակցել է հանցագործության բացահայտմանը

Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպքը բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարարության քրեակատարողական ծառայության սերտ համագործակցության արդյունքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Քրեակատարողական հիմնարկի ծառայողը դատապարտյալից կաշառք է ստացել․ հանցագործության դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն՝ ԱՆ Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության արդյունքում։  Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու, որ նման արատավոր երևույթները բացահայտվեն` իր լիազորությունների շրջանակում աջակցելով իրավասու մարմիններին»,- գրել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Նմանատիպ նյութեր