211652_close_icon
views-count1268 դիտում article-date 10:44 24-03-2021

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, մի քանի տարածաշրջաններում անձրև է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր