6509 դիտում
23:36 23-03-2021
Պետք է դուրս գանք ազգ-ցեղասպանվածի բարդույթից և աշխարհի հետ հարաբերվելու հաղորդակցության ու շփման նոր միջավայր ձևավորենք.Նորայր Նորիկյան
Պետք է հանդգնել ու մտածել մեգանախագծերի ու հավակնոտ ծրագրերի իրագործման մասին:
Մենք ցանցային ազգ ենք ու պետք է սկսենք ցանցային պետության կառուցման գործընթացը:
Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակվելու վայրից, իրենց զբաղեցրած դիրքից ու կարողություններից, պետք է ունենան ամենահեշտ հնարավորությունը ՀՀ քաղաքացի դառնալու և ՀՀ-ում ամենանպաստավոր ու արտոնյալ պայմաններով գործարարությամբ զբաղվելու, բարիք ստեղծելու հնարավորություն:
Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է ունենան ընտրելու և ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու դեպքում պարտավոր են ընտանիքի անդամների հետ վերադառնալ ու բնակություն հաստատել հայրենիքում:
Մենք պետք է դուրս գանք ազգ-ցեղասպանվածի բարդույթից և աշխարհի հետ հարաբերվելու հաղորդակցության ու շփման նոր միջավայր ձևավորենք:
Հայաստանը տեսնում ու պատկերացնում ենք որպես ՀԱԲ-ԵՐԿԻՐ:
Այս մոդելը ենթադրում է ի մի բերել հայկական բոլոր ռեսուրսները ներսում ու դրսում, օգտագործել տարբեր երկրներում գործող պրոֆեսիոնալների ունակություններն ու ստեղծել համագործակցության ինտենսիվ ցանց:
Հայաստանը հնարավոր է զրոյական կետից բարձրացնել վերև միայն մեր ժողովրդի մտածողությունը որակապես փոփոխելու միջոցով, ինչը հնարավոր է որակյալ կրթություն ստանալու արդյունքում:
Հայաստանի բոլոր քաղաքացիներն աստիճանաբար պետք է տիրապետեն մի քանի լեզվի: Այս առումով, խորապես համոզված եմ, որ պետք է ընդգծված առավելություն ունենանք մեր բոլոր հարևաններից:
Այլընտրանք չունենք՝ ստեղծելու ենք իրապես արդար Հայաստան․․․
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
7171 դիտում
19:14 14-02-2020
Մենք պետք է հասկանանք, թե մեզ ինչ մոդելի բանակ է պետք. փաստաբան Նորայր Նորիկյան
6202 դիտում
15:57 08-07-2021
Հանրային գիտակցությունից պետք է դուրս մղենք «Միլիցու» ընկալումը․ Նորայր Նորիկյան
2698 դիտում
21:02 12-09-2021
Պետք է չարության, թշնամության, ատելության այս մթնոլորտից դուրս գալ ու սթափվել. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
874 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1168 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով