Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Մարտի 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: