211652_close_icon
views-count1194 դիտում article-date 12:05 23-03-2021

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք

Արցախում մարտի 22-ին կատարված 70 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է ընդհանուր առմամբ 4 069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր