211652_close_icon
views-count2808 դիտում article-date 12:50 22-03-2021

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում:

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:
 

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ  խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր