211652_close_icon
views-count2360 դիտում article-date 20:31 19-03-2021

Յուրգեն Կլոպ. Մեր մրցակիցը «Ռեալն» է, դա պրոբլեմ չէ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որի արդյունքներով 1/4 եզրափակիչ փուլում մերսիսայդցիներին բաժին է հասել «Ռեալը»
 
«Հզոր է: Բարդ վիճակահանություն է, բայց դա իմ համար պրոբլեմ չէ: Նայում ես մյուս թիմերին, մտածում ես. «Աստվա՜ծ իմ»: Բոլորն էլ ուժեղ են: Անհամբերությամբ եմ սպասում դիմակայությանը:
 
Մենք «Ռեալի» հետ ընդամենը երկու տարի առաջ ենք խաղացել (ՉԼ-ի եզրափակիչում): Դա ծանր գիշեր էր մեր համար, այնպես որ հոյակապ է նրանց հետ նորից խաղալու շանս ստանալու համար:
 
Ես գիտեմ, որ հիմա մի փոքր այլ վիճակ է, հետո մենք չգիտենք, թե որտեղ ենք խաղալու, բայց ամեն ինչ կարգին է: Եթե խաղը կայանա Բուդապեշտում, սարսափելի ոչինչ չկա: Մեզ բավարարում է: Հուսով ենք, որ «Էնֆիլդում» տնային խաղը նույնպես հիանալի կստացվի», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր