211652_close_icon
views-count1084 դիտում article-date 11:16 19-03-2021

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը գումարվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց:

Պատգամավորները կքննարկեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսված է օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նույն օրը սպասվում է նաև երկրորդ ընթերցմամբ քննարկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր