Դիվանագիտական «սիլի-բիլիների» մասին...
Լևոն Մնացականյանը գրում է.
Դիվանագիտական «սիլի-բիլիների» մասին...
Ներքաղաքաքական զարգացումների ֆոնին արդեն հստակ ուրվագծվում է՝ հայ քաղաքական դաշտին բնորոշ՝ անհատական թիրախավորումների պրոցեսը։
Դժբախտաբար, «թավշյա» առաջնորդի շնորհիվ Հայաստանի երբեմնի քաղաքական գործիչները հաջողությամբ ինքնամաքրվում են։
Առասպելներ են հորինվում անգամ պետական պաշտոններում իրենց վատթարագույնս դրևորած քաղաքական «հանճարների» հերոսական «սխրանքների» մասին։
Թե բա «Հայաստանի ղեկավարը 10 տարի մատների վրա խաղացրեց և՛ Ռուսաստանին, և՛ արևմուտքին ու վերջում երկուսին էլ քցեց»։
Էտ նույնն ա, ոնցոր քեզ երկու երեխա պարգևած տաս տարվա կինդ, իմանալով սիրուհուդ գոյության մասին, հանգիստ ընդունի էտ փաստը։
Կամ նույնն ա, որ սիրուհիդ շարունակի քեզ գրկաբաց ընդունել՝ շատ լավ իմանալով, որ դու կնոջիցդ էն կողմ ոչ մեկին չես տեսնում ու երկուսն էլ հաշտվեն իրականության հետ։
Պարոնա՛յք, սթափվե՛ք. ռուսական ու արևմտյան քաղաքական էլիտային «նիկոլի ընտրազանգվածի» հետ եք շփոթել։
Հ.Գ. Իսկ կարո՞ղ ա, ձեզ են քցել, բայց դուք խաբար չեք եղել ու նոր-նոր սկսել եք ընկալել ցավալի իրողությունը։
Արդյունքում ունենք էն, ինչ ունենք։
Հ.Գ.Գ. Եկել եք «ռուսի մայլեն» քյանդրբազություն եք անում, որ ի՞նչ անեք...
Թե բա՝ «բալանսավորված արտաքին քաղաքականություն»...