Սովորական օր՝ Ռուսաստանում. Նիժնեվարտովսկում արջը հայտնվել է փողոցում և հետապնդել կանգառում հեռախոսով զրուցող տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում արջը հայտնվել է քաղաքի փողոցներում և շրջել քաղաքի տարբեր թաղամասերում՝ հետապնդելով քաղաքացիներին:
Life.ru -ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը հասարակական տրանսպորտի կանգառում հետապնդում մի տղամարդու, ով այդ պահին հեռախոսով էր խոսում:
Հաղորդվում է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ արջը փախել է հյուրանոցներից մեկի տարածքից, որտեղ նրան պահում էին վանդակում:
Այս պահին արջն արդեն իր վանդակում է: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: