Իգուաինը «Յուվենտուսի» հետ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո լացելով է լքել խաղադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ խաղում հեռացվել է խաղադաշտից:
Արգենտինացին առաջին խաղակեսում չիրացրեց 11 մ. հարվածը, իսկ երկրորդ խաղակեսում խախտում թույլ տալու համար դեղին քարտ է ստացել: Իգուաինը այդ դրվագում իր դժգոհությունն է արտահայտել և գոռացել մրցավար Պաոլո Մացոլենիի վրա, որից հետո մրցավարը նրան կարմիր քարտ է ցույց տվել:
Իգուաինը միանգամից չէ լքել խաղադաշտը, այլ վիճաբանել է Ռոնալդուի և «Յուվենտուսի» այլ խաղացողների հետ: Դրանից հետո նա լացելով հեռացել է հանդերձարան:
Նշենք, որ ամռանը «Միլանը» Իգուաինին «Յուվենտուսից» վարձակալել է 18 մլն եվրոյով՝ 54 մլն եվրոյով վերջնական գնելու իրավունքով: