1637 դիտում
16:00 16-03-2021
Զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին տրվող աջակցության դիմումների լրացման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է
Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին տրվող աջակցության դիմումների լրացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 1-ն է։ Այս մասին հաղորդում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն ու Արցախի մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը տեղեկացնում են
2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք (անչափահաս շահառուի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը), սոցիալական աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնեն e-request.am հարթակի կամ mlsa.am պաշտոնական կայքէջի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
Հաշմանդամության սահմանման նպատակով կարող են դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա):
Բուժհաստատության կողմից տրամադրված ուղեգրի առկայության դեպքում (ձև 088) քաղաքացին կարող է դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոն՝ հաշմանդամության խմբի սահմանման համար։
Վերոնշյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ
2) երկրորդ խմբի դեպքում` 2,000,000 դրամ
3) երրորդ խմբի դեպքում` 1,000,000 դրամ
4) հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3,000,000 դրամ
5) քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին՝5,000,000 դրամ։
Զոհերի ընտանիքներին տեղեկացնում ենք, որ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը,
2) զավակը (զավակները),
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,
4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Դիմում լրացնելիս դժվարությունների դեպքում քաղաքացին համապատասխան փաստաթղթերով կարող է ներկայանալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն»։

Նմանատիպ նյութեր
1365 դիտում
21:19 09-02-2021
Նախադպրոցական տարիքի արցախցիներին տրվող աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է
1642 դիտում
14:50 11-09-2019
ԼՀԿ-ն առաջարկում է 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու օրինագիծը
Այս բաժնից
1066 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
895 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1168 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild