211652_close_icon
views-count1693 դիտում article-date 14:50 11-09-2019

ԼՀԿ-ն առաջարկում է 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: «[url=https://armenpress.am/arm/news/987646.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: Այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է առաջարկվել ԼՀԿ նախագիծը:

Նմանատիպ նյութեր