211652_close_icon
views-count1229 դիտում article-date 16:03 15-03-2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ընդերքօգտագործման կանոնները  խախտելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 60.1-րդ հոդվածի 

1-ին մասի համաձայն  օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:

 4-րդ մասի համաձայն     երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:

5-րդ մասի համաձայն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ)չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
 

Նմանատիպ նյութեր