211652_close_icon
views-count85742 դիտում article-date 20:21 14-03-2021

Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղում մահացել է. դեպքի վայրով պատահաբար անցնող քաղաքացին հեռախոսազանգով պարզել է, որ մահացածն իր եղբայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:20-ի սահմաններում, Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց՝ էստակադայի վրա, բախվել են մոտոցիկլն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղում մահացել է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր մոտեցել մի քաղաքացի, ով ճանապարհային ոստիկաններին ասում էր. «Անցնում էի, նկատեցի, որ մոտոցիկլը կողաշրջված է, ճիշտն ասած, մեջս կասկած առաջացավ, որ հնարավոր է, եղբայրս լինի»: Նա զանգահարեց եղբոր բջջայինին, և մահացած մոտոցիկլավարի մոտ զանգ հնչեց: Պարզվեց, որ մահացածը նրա եղբայրն էր:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր