211652_close_icon
views-count6915 դիտում article-date 18:21 14-03-2021

Սա հերթական ստոր քայլերից է ուղղված Շանթ Հարությունյանի դեմ. հայտարարություն

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Դիմում ենք մեր ընկերներին, համախոհներին:

Հարգելի՛ ընկերներ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն ինչ որ մարդիկ փորձում են Շանթ Հարությունյանի մասին ֆիլմ նկարելու պատրվակով ֆինանսական հանգանակություններ կազմակերպել: Ցանկանում ենք ի լուր բոլորի հայտարարել, որ Շանթ Հարությունյանը չունի որևիցե ցանկություն, կամ էլ համաձայնություն, որ իր մասին ֆիլմ նկարեն: Ուստիև, մենք չունենք որևէ առնչություն գումարային այդ պատմությունների հետ:

Ակնհայտ է, որ սա հատուկ ծառայություններին բնորոշ քայլեր են: Վերջին ամիսներին Շանթ Հարությունյանի խոսքը լայն տարածում է գտնում հասարակության շերտերում, որը, բնականաբար, չէր կարող չմտահոգել հայ ժողովդրի և Հայաստանի թշնամի հատուկ ծառայություններին:

Սա հերթական ստոր քայլերից է ուղղված Շանթ Հարությունյանի դեմ, որոնք վստահ ենք, կտապալվեն, ինչպես մնացած բոլոր նմանատիպ դեպքերում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր