211652_close_icon
views-count125161 դիտում article-date 09:59 14-03-2021

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 07-ը գլխիվայր հայտնվել է ջրանցքում. մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցերի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրանցքում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել  դիերը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի համանատար Գրիգոր Պողոյանի, և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 

Ժամանել  է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի  մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ  Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

Ավտոմեքենան փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցեին ջրանցքից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ  1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարից հետո ժամանած՝ մահացածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, ում փրկարարները, ոստիկանները բժիշկների հետ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր