ՀՀ նախագահն անցել է սովորական աշխատանքային ռեժիմի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 12-ին հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի: