211652_close_icon
views-count60329 դիտում article-date 20:22 11-03-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 12-րդ դասարանի աշակերտը գլխով հարվածել է դպրոցի տնօրենի քթին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արբատ գյուղի դպրոցի 1-ին հարկում դասընթացի հետ կապված տարաձայնությունների ժամանակ դպրոցի  12-րդ դասարանի աշակերտը գլխի ճակատային հատվածով հարվածել է  դպրոցի տնօրեն, 39-ամյա Կիրակոս Վ.-ի քթին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ  բուժօգնություն է ստացել: 

Դպրոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր