Քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը.
Մեր վերջին հայտարարությամբ արձանագրել էինք, որ կամ քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սպասարկեն քաղաքացու շահը, կամ քաղաքացիները պետք է մեկուսացնեն առճակատվող բևեռներին քաղաքական կյանքից։
Անցնող շաբաթվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերը ողջունելի են։ Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։ Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն և այդ ու այլ ձևաչափերը օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար։
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին
11.03.2021թ.