211652_close_icon

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն. Վարդան Ոսկանյան

views-count1315 դիտում article-date 10:48 11-05-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբաջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։

Իրականում բազմաթիվ ներքին և արտաքին խոցելի կետեր ունեցող արհեստածին Ադրբեջանը տարածաշրջանային կայացած գերտերության հետ շփոթող այս բարբարոսը երևի մոռացել է, որ իր իսկ պետություն կոչվածը բացառապես մեկ անձի շուրջ ստեղծված դինաստիական գոյացություն է, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կլինի արհեստածին Ադրբեջանի հետ, դիցուք, եթե առաջանա ներքաղաքական ճգնաժամ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս։

Եվ սա ամենևին էլ միակ մարտահրավերը չէ, որին կարող է բախվել այսօր իրեն, իբր, անպարտելի համարող և հոխորտացող այս բռնապետը»։

 

Նմանատիպ նյութեր