211652_close_icon
views-count12513 դիտում article-date 15:24 11-03-2021

Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց. բացի մերժումից, նա կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում. Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թեև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։

Միաժամանակ, սա նշանակում է, որ https://alternativ.am/?p=41096&l=am... հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։

Հ․Գ․  Դատավոր Հ․ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչ համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը․ այն ունի պատճառաբանվածության գերբարձր նշաձող»

Նմանատիպ նյութեր