211652_close_icon
views-count2462 դիտում article-date 13:55 11-03-2021

Կառավարությունը «Էնջինփրոջեքթ Քոմ» ՓԲԸ-ին ներառեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 11-ի նիստում որոշեց «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲԸ-ն ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս ընկերությունը նախատեսում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այն զբաղվում է՝ ծրագային ապահովման պրոդուկտեր արտադրելով, մասնավորապես շինարարական մեծ ընկերությունների համար:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 15.3 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 68 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա:

Նախարարի խոսքով, այս պահին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են ընդամենը 3-ը, բայց այս տարվա սկզբին եւս 3-4 ընկերություն դիմել են, զգացվում է էական ակտիվություն:

Նմանատիպ նյութեր