2832 դիտում
12:48 11-03-2021
Ավելացված արժեքի հարկը կվերադարձվի տնտեսվարողներին ամսական կտրվածքով․ նոր որոշում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը գործող եռամսյակի փոխարեն:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ դրանով նպատակ ունեն կատարելագործել ԱԱՀ վճրման գործընթացը. «Նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները: Այս առաջարկվո յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել ԱԱՀ վերադարձի վերաբերյալ դիմումներ: Իսկ գործող կարգավորումներով այդ ժամկետը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ էր: Սա լավ հնարավորություն է ավելի արագ տնօրինել գումարները:
Միաժամանակ պարզեցված ընթացակարգով ավելացված արժեքի հարկի վերադաձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն դրամ սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար և ըստ այդմ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով առքի գումարներ ստացողի համար եռապատկվում է»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին այս համակարգը գործում էր 6-ամսյա տրամաբանությամբ. «Այս կարգավորման իմաստն այն է, որ երբ մեր տնտեսվարողները Հայաստանի արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի չափով գումարը վերադարձվում է: 2018-ի մայիսի դրությամբ, գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ: 2018-ի մայիսի դրությամբ մենք ունեինք մոտավորապես 100 մլրդ դրամի պարտք տնտեսավարողներին՝ նախկինում կուտակված ավելացված արժեքի գումարի վերադարձի: Մենք առաջին փուլով բավականին էականորեն մաշեցրինք այդ պարտքը, այսինքն այդ գումարները վերադարձրեցին: Հաջորդը 2019-ին մենք այդ ցիկլը փոխեցինք՝ դարձնելով եռամսյակային: Եվ հիմա մենք արդեն մեր խոստմանը համաձայն ամենայսա ենք դարձնում դա:
Այսինքն նախկինում տնտեսվարողը գիտեր, որ գումար ունի, բայց այդ գումարն իր մոտ չէր, պետք է սպասեր 6 ամիսը լրանա, որ հետ ստանա: Հիմա ամեն ամիս վերադարձվող գումարները կվերադարձվեն, այսինքն տնտեսվարողների մոտ շրջանառու միջոցները կավելանան»-ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահը ուղղեց վարչապետին, որ 2018-ին ԱԱՀ-ի գծով տնտեսվարողներին ունեցած պարտքը եղել է մոտ 260 մլրդ դրամ, որից 2019-ին վերադարձվել է 175 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ 139 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:20 06-11-2014
Ավելացված արժեքի հարկը կվերադարձվի արտահանողներին
826 դիտում
15:16 06-11-2014
Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան