Կառավարության նիստերին այսուհետ կմասնակցեն նաև մարզպետները
Կառավարության մարտի 11-ի նիստին մասնակցում էին նաև հանրապետության մարզպետները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առումով նշեց, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի:
«Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասաց կառավարության ղեկավարը: