Պետրոս Ղազարյան. ՀԱՊԿ քարտուղարի հարցը ցույց է տալիս այդ կառույցի ներքին խորը ճգնաժամը
Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀԱՊԿ քարտուղարի հարցը ընդհամենը ցույց է տալիս այս կառույցի ներքին խորը [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/17/1110378/]ճգնաճամը[/url]։ ՀԱՊԿ ը չունի արժեքային համակարգ,կազմակերպված չէ այդ երկրների ընդհանուր տեսլականի և դրանից բխող քաղաքական շահերի վրա։
ՀԱՊԿ-ի միավորող ուժը Ռուսաստանն է, որը ուժ ունի միավորելու, բայց բավարար ուժ չունի միավորմանը ընդհանուր վեկտոր ուղենշելու։ Այստեղից էլ պարբերաբար հակասությունները, հակառակ շահերը, բախումները և ճգնաժամը։
Վերջիվերջո ՀԱՊԿ քարտուղարը, որ երկրից կլինի, այնքան էլ կարևոր չէ ճգնաժամի պատճառները լուծելու համար։
Եթե ընդհանրապես նման լուծում կա մոտ ապագայում»: