211652_close_icon
views-count24740 դիտում article-date 23:30 10-03-2021

Արտառոց դեպք Երևանում. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Էրեբունու բաժնում  նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կողմից  Էրեբունու ոստիկանություն դիմած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին էրեբունի վարչական  շրջանի   ղեկավարի  աշխատակազմի աշխատակիցները շրջայցի ժամանակ պարզել են, որ Ազատամարտիկների փողոցին հատող՝  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգում տեղադրված նստարաններից մի քանիսը գողացել են:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը,  ովքեր պարզել են, որ տականքը կամ տականքները   հերոսների այգուց գողացել են 11 հատ նստարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


 

Նմանատիպ նյութեր