1207 դիտում
15:44 10-03-2021
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը չեղարկվել է
Մարմնամարզության միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները համատեղ որոշել են չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝ օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական – տեխնիկական գործիքներն ու սարքավորումները: Կազմակերպիչներն այնումենայնիվ կիրականացնեն նպատակը: Դարձյալ մայիսին, օլիմպիական մարզապալատում կանցկացվի Ճապոնիայի մարմնամարզության առաջնությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համավարակի պատճառով Գերմանիայի Շտուտգարտ և Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված գավաթային փուլերը նույնպես չեղարկվել են:
Առայժմ հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից 86 – ի անունները: Նրանց շարքում է մարզաձևի մեր առաջատար Արթուր Դավթյանը:
Նշենք, որ հայտնի են նաև կանանց մրցաշարի 98 ներկայացուցիչներից ` 84- ի անունները:

Նմանատիպ նյութեր
3307 դիտում
21:02 23-11-2018
Հարություն Մերդինյանը դուրս եկավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը