Հինգերորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. զորամասերը կատարել են խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հինգերորդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։