211652_close_icon
views-count2901 դիտում article-date 22:16 09-03-2021

Շախտյորի դեմ խաղում Մխիթարյանը հնարավոր է խաղա կենտրոնական հարձակվողի դիրքում․ Ֆոնսեկա. Armsport.am

«Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է հարձակվող Էդին Ջեկոյի մարզավիճակը:

«Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին. արդյո՞ք Ջեկոն պատրաստ կլինի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղին: Էդինը վերականգնվում է, օրերս նա խաղադաշտ մտավ: Կտեսնենք, թե ինչպես է լինելու առաջիկա օրերին»:

«Ո՞վ կարող է նրա փոխարեն խաղալ հարձակման գծում։ Պեդրոն չի կարող, իսկ ահա Մխիթարյանը կարող է խաղալ այդ դիրքում»,- ավելացրել է մասնագետը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը «Հանքափորների» հետ  կկայանան մարտի 11-ին:

Նմանատիպ նյութեր