4430 դիտում
09:40 09-03-2021
Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը միտված է ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. իրանագետ
Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի կարեւոր հանգամանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի վերջին Բաքվի բռնապետը բառացիորեն հայտարարեց, որ դրա «թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ներառյալ ամենածանրերը եւ բեռնատարները», ինչն առաջին հայացքից խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն պնդումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելը իբր հեշտացնելու համար։
Ակնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն, որը, հաշվի առնելով տարածքի աշխարհագրական եւ ռազմավարական նշանակալի դիրքը, ըստ էության, դառնալու է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ գործող ռազմակայան։
Ընդ որում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, այն կարող է օգտագործվել նաեւ Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական եւ հակաիրանական նպատակներով։
Պատմությունը երբեմն զավեշտների օրինակներ է տալիս․ ռուսական զենքի ուժով Իրանից նվաճված եւ ի պատիվ ռուս զորահրամանատար Պավել Կարյագինի անվանակոչված ռուսական նախկին ամրակետ Կարյագինոն այժմ կարող է օգտագործվել հենց Ռուսաստանի եւ Իրանի դեմ արդեն նոր «տերերի» եւ «հյուրերի» կողմից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի...
Posted by Vardan Voskanyan on Monday, March 8, 2021
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
11:31 13-07-2022
Հուսով եմ՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելուն միտված քայլերը շուտով կամբողջանան. Մարուքյան
Այս բաժնից
1228 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1960 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1072 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին