211652_close_icon
views-count1900 դիտում article-date 18:45 08-03-2021

Կանանց հզորացումը կարևոր է. անցկացվել է «Կանանց ստեղծարար ներուժ» ցուցահանդես-տոնավաճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ «Հոդված 3» ակումբում անցկացվեց «Կանանց ստեղծարար ներուժ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Ցուցահանդես-տոնավաճառը կարեւոր հարթակ էր նաեւ արցախցի կանանց եւ նրանց կողմից ստեղծված սոցիալական նախաձեռնությունների ճանաչման եւ խրախուսման համար:

Բացման արարողությանը ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր