211652_close_icon
views-count61715 դիտում article-date 10:41 08-03-2021

Լոռու մարզում 23-ամյա վարորդը Opel-ով բախվել է զորամասի հրամանատարի Infiniti-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ժամը 16։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Գևորգ Արզումանյանի վարած Opel մակնիշի և 45-ամյա Արտաշես Հաջաթյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Ղարաջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ  սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված Infiniti-ին, իսկ Infiniti-ի վարորդ Ա. Հաջաթյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր