211652_close_icon
views-count2369 դիտում article-date 19:40 07-03-2021

Կարեն Վրթանեսյան. Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։

Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։

Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։

Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։

Լո՞ւրջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր