2547 դիտում
09:01 05-03-2021
Ջերմոցատերերը դժգոհում են. թունաքիմիկատները և պարարտանյութը թանկացել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը, օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212- ի փոխարեն:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում. «Այս պահին տեղական շուկայում թուրքական ծագման լոլիկ կա, դուք ինքներդ կարող եք մոնիտորինգ անել մեծածախ շուկաներում, փաստացի կտեսնեք, եւ բավականին էժան է տեղական արտադրանքից»:
Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով: Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագման բանջարեղենը, լոլիկն այնտեղ մայիսին հասնում է: Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից: Ստացվում է, որ դարձյալ տուժելու են հայրենի գյուղատնտեսները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1615 դիտում
10:37 18-11-2021
Մանկական կերերը թանկացել են․ մայրերը դժգոհում են․ «Ժողովուրդ»
5461 դիտում
11:01 25-01-2022
Ջերմոցատերերը լուրջ խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
10355 դիտում
09:11 13-01-2018
Ծանր հարված գյուղացիներին. ներմուծողները առիթից կօգվեն և թունաքիմիկատները կթանկացնեն մինչև 40%. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»