211652_close_icon
views-count1839 դիտում article-date 18:33 04-03-2021

Նպատակը օլիմպիական ուղեգիր նվաճելն է

Ծաղկաձորում տեղի  ունեցան  Հայաստանի լեռնադահուկային սպորտի տարիքային երեք խմբերի / մեծահասակների, երիտասարդների և պատանիների /  առաջնությունները:

Մեծահասակների մրցումներում իրենց բարձր կարգը հաստատեցին մարզաձևի առաջատարներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: 

Հաճելորեն զարմացրին երիտասարդներն ու պատանիները: Նրանք աչքի ընկան տեխնիկակտակտիկական լավ պատրաստականությամբ: Գոհացնող է  և այն , որ ընդլայնվել է աշխարհագրությունը և լեռնադահուկային սպորտի հիմքերը աստիճանաբար ամրապնդվում   են երկրի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝  Ապարանում: Այս առթիվ մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասաց , որ լավ կլինի, եթե Ապարանի տարածաշրջանում ստեղծվի դահուկային սպորտի մարզադպրոց, այլապես տեղացի  շնորհալիները վարպետության առաջընթաց չեն ունենա:

Առաջատար լեռնադահուկորդները նախապատրաստվում են առաջիկայում Իրանում կայանալիք  օլիմպիական խաղերի  վարկանիշային մրցաշարին: Նպատակը մեկն է. <<   Պեկին – 2022 >>  ձմառային խաղերի մասնակցության ուղեգիր նվաճելը:

Նմանատիպ նյութեր