3818 դիտում
14:31 04-03-2021
«Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Քոչարյանը նշել է` ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հարցով լավ համաձայնագիր կնքելու համար
Լավ պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու համար հարկավոր է պատերազմներ հաղթել, կամ գոնե չպարտվել դրանցում: Այս մասին մարտի 4-ին ռուսական առաջատար լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Красная Весна հրատարակությունը:
«Մեզ դո՞ւր է գալիս այս հայտարարությունը (Ղարաբաղի վերաբերյալ): Ոչ: Բայց լավ համաձայնագրեր ունենալու համար պետք է պատերազմում հաղթել, կամ գոնե դրանցում չպարտվել»,-ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով ՝ պատերազմում պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից:
Նա ընդգծել է, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը «1,5 էջանոց հայտարարություն է: Նման հարցերը չեն լուծվում 1,5 էջով: Պետք է շատ փաստաթղթեր մշակվեն մանրամասներով»:
Սակայն ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն արժանապատիվ բանակցություններ վարել, և եթե նրանք մտածեին երկրի մասին, ապա նրանք կհեռանային՝ տեղը զիջելով այն մարդկանց, որոնք կարող են բանակցել, ասել է նախկին նախագահը:
Քոչարյանը հիշեցրել է, որ պատերազմից հետո շատ լուրջ կասկածներ են արտահայտվել կառավարության և Փաշինյանի մի շարք գործողությունների վերաբերյալ, ընդ որում որևէ հարցի վերաբերյալ դեռ լուրջ բացատրություն չի ստացվել:
«Կարծում եմ, որ սա ծրագրված պարտություն էր»,- ասել է նախկին նախագահը:

Նմանատիպ նյութեր
5340 դիտում
11:39 21-09-2017
Թրամփը լավ կանի, ներողություն խնդրի իրանական ժողովրդից. Իրանի նախագահ
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը