211652_close_icon
views-count4419 դիտում article-date 21:38 18-12-2020

Դավաճանի ոտքը չպետք է մտնի Եռաբլուր, Նիկոլն այնտեղ պետք է գնա միայն որպես կալանավոր, ծնկաչոք մոտենա ամեն մի գերեզմանի և ներողություն խնդրի. զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/18/avetisyan/3475523?fbclid=IwAR1DTd3CgWfvkMXY6Myhdy9uhubSzOYkcpnMRImh-gnOvmavSK-s6tgAqmA]Tert.am[/url]-ը գրում է. Մենք գնում ենք մեր երեխաների շիրիմներին, մեր սրբավայր, այնտեղ դավաճանի ոտքը չպետք է մտնի երբեք, ես կոչ եմ անում Նիկոլ փաշային չմտնել Եռաբլուր, չպղծել մեր տղաների շիրիմները: Այս մասին դեպի Եռաբլուր երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Մինաս Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ որդին՝ Լևոն Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 16-ին. «Նա իր զինվորի կողքը մինչև վերջ կանգած է եղել` գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ մարտական գծով, 25 տարեկան էր իմ տղան»,- նշեց նա: Զոհված զինվորականի հայրը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը միայն որպես կալանավոր կարող է այցելել Եռաբլուր. պետք է ծնկաչոք հատ-հատ մոտենա ամեն մի գերեզմանի ու ներողոթյուն խնդրի զինվորից, հրամանատարից, կամավորականից: «Սգո օր վաղուց պետք է հայտարարվեր, բայց ապիկար, դավադիր իշխանությունը, հանձինս Նիկոլ փաշայի, որոշել է 2.5 ամիս անց միայն հայտարարել սգո օր: Մենք ձեզ հետ միասին 30 տարի առաջ հաղթահարեցինք այդ դժվարությունը, պաշտպանեցինք Արցախը, ազատեցինք մեր Արցախը թշնամուց, 2016 թվականին էլ պաշտպանեցինք այն, մեր երեխաները, տեսնելով իրենց ծնողների կատարած սխրանքը, փորձեցին նույն կերպ վարվել, բայց այդ դավաճան ձեռքը, ստորագրելով ադ դավադիր թուղթը, մեզ հանձնեց թշնամու հայեցողությանը, որ ինչ կերպ ուզենա, մեզ հետ վարվի»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր