211652_close_icon

Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան. Tert.am

views-count4784 դիտում article-date 13:19 03-03-2021
Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց մասին արդեն գիտեք. ԶՈՒ  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու Է, թե ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները  և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը:

«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության»  շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում են նախագահին:

Վանեցյանը նշեց, որ նախագահն ասել է՝ ի գիտություն կընդունի դիտարկումներն ու որևէ բան չի ասել այն մասով, թե ինչու մինչև այս պահը ՍԴ չի դիմել:  

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

Նմանատիպ նյութեր