211652_close_icon
views-count1998 դիտում article-date 15:14 02-03-2021

Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում առկա իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը:

Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- նշել է Մարուքյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Նախագահի հետ քննարկել ենք...

Posted by Edmon Marukyan on Tuesday, March 2, 2021

Նմանատիպ նյութեր