1539 դիտում
16:42 02-03-2021
ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի իրավունքը
2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր իրավունքների պաշտպանության հարցով ՀՔԱՎ էր դիմել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պ․ Բ․-ը` հայտնելով, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չի քննարկում իր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը՝ պատճառաբանելով, որ դատարանի որոշումից հետո անհրաժեշտ 6 ամիս ժամկետը չի լրացել։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը մերժել է դեռևս 2020 թվականի մայիսի 20-ին, ինչը Պ․ Բ․-ն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հուլիսի 30-ին կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում։ ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումը Պ․ Բ․-ն ստացել է շուրջ 5 ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը հաշվարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրվանից, այնինչ տվյալ դեպքում ժամկետը հաշվարկվել է Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու օրվանից։
Նման մոտեցումը ՀՀ քրեակատարողական համակարգում կրում է համատարած բնույթ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Նմանատիպ նյութեր
1169 դիտում
12:11 31-08-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը
1182 դիտում
16:32 09-11-2018
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը
Այս բաժնից
754 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին