211652_close_icon
views-count1649 դիտում article-date 22:20 01-03-2021

«Հպարտություն է հայրենիքին ծառայելը». 2021 թ.-ի զորակոչը՝ Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ցայգ»-ը գրում է.  
Հայաստանում  փետրվարի 8-ից մեկնարկել է Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Զինակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, հետո վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

Գյումրուց այսօր մեկնող հայորդիները պատրաստ են պատվով ծառայելու ՀՀ զինված ուժերում: Արտյոմն ըմբշամարտիկ է, Մենուան՝ մեդիաոլորտից. երկուսի նպատակն էլ մեկն է՝ սկզբում տալ պարտքը հայրենիքին ու հետո պատվով վերադառնալ հոգեհարազատ ոլորտ՝ ծառայությունը շարունակելու իրենց ընտրած մասնագիտական դաշտում:

Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: Մեր եղբայրները Մուրացանի այս տողերի իմաստը քաջ գիտակցելով են մեկնում մի բուռ մնացած Հայաստանին ծառայելու:

Տեսանյութն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր