211652_close_icon
views-count1225 դիտում article-date 14:15 09-01-2024

Ռոմիկ Մխիթարյանը նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց, իր խոսքում նշելով, որ Հայրենիքին ծառայելը ամենապատվաբեր գործն է

Այսօր Երևանի N1 տարածքային ստորաբաժանումից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ճանապարհեցին վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ իր աշխատակազմի հետ միասին։

Ռոմիկ Մխիթարյանը նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց, իր խոսքում նշելով, որ Հայրենիքին ծառայելը ամենապատվաբեր գործն է։

«Ծառայությունը յուրաքանչյուր հայ մարդու համար փորձություն է, այն նաև պահանջում է դժվարությունների հաղթահարում։ Միևնույն ժամանակ հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Երբեք մի կորցրեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր ծառայակից ընկերների կողքին։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, անսասան պահենք մեր սահմանները ու խաղաղ պայմաններում մեր զինվորները կարողանան իրենց պարտքը տալ հայրենիքին և վերադառնալ հայրենի օջախներ»,-նշեց վարչական շրջանի ղեկավարը:

Ռոմիկ Մխիթարյանը նորակոչիկներին բաժանեց նաև աղոթագրքեր։

Բարի ծառայություն և բարի վերադարձ ձեզ․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր