211652_close_icon
views-count2443 դիտում article-date 10:22 01-03-2021

ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից Ստեփանակերտում և Մարտունիում կառուցվել և շահագործման է հանձնվել ևս 4 բլոկ-մոդուլային ավան, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։


Այս պահի դրությամբ 8 ավան է կառուցվեած խաղաղապահների համար։

Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, ճաշարան, մթերքային պահեստ։

Նմանատիպ նյութեր