211652_close_icon
views-count2351 դիտում article-date 10:49 21-12-2020

Ստեփանակերտում բլոկ-մոդուլային քաղաք է տեղադրվել ռուս խաղաղապահների համար

Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը թվով 250 ռուս խաղաղապահների տեղակայման համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ներկայումս ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումների շահագործման հանձնելու աշխատանքները: Բլոկ-մոդուլային քաղաքը բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք պահելու սենյակ եւ ինժեներական սարքավորումներ է ներառում: Բլոկ-մոդուլային քաղաքը կյանքի եւ կենցաղի հարմարավետ պայմաններ կստեղծի անձնակազմի համար: ԲՄՔ-ները լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) եւ կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա): Բացի այդ, այսպիսի ԲՄՔ-ները նախատեսված են +35-ից -45 աստիճան ջերմաստիճանի համար, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք տարբեր կլիմայական գոտիներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր