211652_close_icon
views-count1645 դիտում article-date 12:20 19-05-2016

Ավան վարչական շրջանում նոր պուրակ է կառուցվել

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 30 շենքի` նախկինում բնակիչների կողմից զավթած տարածքում նոր պուրակ է կառուցվել: Պուրակում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, կառուցվել են ձևավոր սալիկներով ճեմուղիներ, իսկ տարածքն առանձնացվել է ցանկապատով: Առաջիկայում կավելանա նաև սիզամարգերի թիվը: Կանաչապատ ու բարեկարգ պուրակն արդեն դարձել է ավանցիների սիրելի վայրերից մեկը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր