211652_close_icon
views-count41957 դիտում article-date 23:55 27-02-2021

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանում գործող «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի, այդ թվում՝ աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Դիլիջանում տեղի ունեցած մի խումբ անձանց թունավորման փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի:
 
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առրտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով:
 
Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր