2977 դիտում
16:11 26-02-2021
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակի արձագանքը
Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», և պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ ռազմագերիները, որոնք եղել են իրենց մոտ, բոլորին վերադարձրել են։ Գրել է ria.ru-ն։
«Այդ մարդիկ (Ադրբեջանի կողմից պահվողները) այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք դիվերսանտներ են, և Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա անտեղի է»,- ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր
2756 դիտում
13:34 12-04-2019
«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում». Կարո Փայլան
2702 դիտում
09:43 21-04-2022
ՔՊ-ն ակտիվորեն զբաղված է Ավինյանի PR-ով. Ավինյանի գործերին ոչ ոք, այդ թվում՝ Փաշինյանը չի խառնվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից